11:46   28-11-2022
Image Description
Մեծ Բրիտանիան մտադիր է պահպանել ռազմական օգնությունն Ուկրաինային 2023թ.
Թողնել մեկնաբանություն

Մեծ Բրիտանիան մտադիր է 2023թ. պահպանել կամ ավելացնել Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օգնությունը, նշված է այն ելույթում, որով երկուշաբթի հանդես է գալու այդ երկրի վարչապետ Ռիշի Սունակը։

«Չկասկածեք։ Մենք Ուկրաինային կաջակցենք այնքան, որքան կպահանջվի։ Մենք կպահպանենք կամ կավելացնենք մեր ռազմական օգնությունը եկող տարի»,- նշված է Սունակի ելույթում, որից մեջբերումներ է կատարել Guardian թերթը։

Հայտարարության համաձայն՝ Բրիտանիան Ուկրաինա կմատակարարի նոր օգնություն հակաօդային պաշտպանության համար, որպեսզի «պաշտպանի ուկրաինացի ժողովրդին եւ կրիտիկականորեն կարեւոր ենթակառուցվածքը, որի վրա նրանք հենվում են»։

Loading...