14:06   28-11-2022
Image Description
Տեղական ինքնակառավարման համակարգում վերջին տարիներին բարեփոխումները գրանցել են դրական արդյունքներ. Վաչե Տերտերյանը՝ Ֆինլանդիայի դեսպանին
Թողնել մեկնաբանություն

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության դեսպան Կիրթսի Նարինենի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ներկայացրել նախարարության գործունեության հիմնական շրջանակը, ոլորտային ձեռքբերումները, ինչպես նաև զարգացման տեսլականները։

Անդրադառնալով տեղական ինքնակառավարման համակարգին՝ նախարարի տեղակալը նշել է, որ վերջին տարիներին համակարգային բարեփոխումները գրանցել են դրական արդյունքներ և ներկայացրել համայնքներում գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակների (ՔՍԳ) հիմնական գործառույթները։

Loading...