15:19   28-11-2022
Image Description
Սաակաշվիլիի փաստաբանը հայտնել է, որ Վրաստանի նախկին նախագահի օրգանիզմում մկնդեղ է հայտնաբերվել
Թողնել մեկնաբանություն

Բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի բժշկական անալիզները ցույց են տվել, որ նրա օրգանիզմում մկնդեղ կա։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն։

«Մենք դեռ չենք ստացել եղունգների անալիզը, դրանք այսօր կստացվեն, բայց հեռախսով պարզվեց, որ հետազոտության ժամանակ եւս մեկ [թունավոր] նյութ՝ մկնդեղ է հայտնաբերվել», - փաստաբանի խոսքը մեջբերել է  Мtavari-ն։

Loading...