15:32   28-11-2022
Image Description
Դատական, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչները քննարկել են դատարանների բեռնաթափմանն ուղղված լուծումները
Թողնել մեկնաբանություն

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ, նոյեմբերի 25-27-ը ներկա է եղել Դիլիջանում տեղի ունեցած դատական, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների համատեղ աշխատաժողովի առաջին փուլին:
 
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են չափազանց երկար տևող դատավարությունների և բազմաթիվ գործերով ուշացող արդարադատության հիմնախնդրի լուծման եղանակները: Այդ ամենի հիմնական պատճառը հանդիսացող հանգամանքի` դատավորների գերբեռնվածությունը նվազեցնող մեխանիզմների ուղղությամբ գտնվել են օրենսդրական և կազմակերպչական կոնկրետ լուծումներ:
 
Քննարկվել են նաև դատավորների գնահատման համակարգի հիմնովին փոփոխության, դատական վճիռների և ողջ պրակտիկայի կատարելագործման հարցեր: Այս փոփոխությունների ներդրումը կնպաստի արդար դատավճիռների էական աճին, դատավորների առաջխաղացման առավել արդարացի համակարգի ձևավորմանը, առանձին դատավորների կարողությունների զարգացմանն ու որպես այդ ամենի արդյունք` դատական իշխանության հեղինակության բարձրացմանը:
Աշխատաժողովին ներկա են եղել նաև ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Լիլիթ Մինասյանը և ԲԴԽ-ի միջազգային գործընկերները:
 
Դատական, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչները համաձայնել են առաջիկա միացյալ աշխատանքով և օրենսդրական հրատապ լուծումներով բեռնաթափել դատարաններն ու դատական գործընթացները, ինչն էականորեն կնվազեցնի դատավորների գերծանրաբեռնվածությունը և արդարադատության ուշացումները:

Loading...