19:46   28-11-2022
Image Description
Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախի արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը․ 2 զինծառայող է վիրավորվել
Թողնել մեկնաբանություն

Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։  Հաղորդում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:
Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ժամը 18:00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Loading...