10:10   29-11-2022
Image Description
Քանի՞ խաղաղ բնակիչ է կորցրել Դոնբասը փետրվարի 24-ից ի վեր
Թողնել մեկնաբանություն

Փետրվարի 24-ից ի վեր Դոնբասում սպանվել է շուրջ 3900 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 5300-ը, ասվում է ՄԱԿ ՓԳՀ-ի թարմացված զեկույցում։

«Դոնեցկի և Լուգանսկի մարզերում՝ 9352 զոհ (3962 սպանված և 5390 վիրավոր)»,- ասվում է կազմակերպության կայքում տեղադրված փաստաթղթում։

Ռուսաստանը փետրվարի 24-ին ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնությունների և ցեղասպանության»: Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապաազգայնացում», պատասխանատվության ենթարկել բոլոր ռազմական հանցագործներին, ովքեր պատասխանատու են Դոնբասում «քաղաքացիների դեմ արյունալի հանցագործությունների համար»։

Loading...