11:44   29-11-2022
Image Description
Կարևորվել է աշխարհաքաղաքական դժվարին ժամանակներում արդյունավետ փոխհարաբերությունների զարգացումը. հանդիպում հույն պատգամավորների հետ
Թողնել մեկնաբանություն

Դուք Հայաստանում եք մեզ համար շատ դժվար ժամանակաշրջանում: Հայաստանը կանգնած է տարածաշրջանային մարտահրավերների առջև՝ ողջունելով Հունաստանի խորհրդարանի պատգամավորներին՝ ասել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ Պերիկլիս Մանտասի, Անաստասիոս Բարձոկասի, Կոնստանտինոս Զախարիադիսի հետ հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին, որին մասնակցել են եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Սոնա Ղազարյանը և Արսեն Թորոսյանը:

Արման Եղոյանը ներկայացրել է իրավիճակը Հայաստանում և Արցախում, անդրադարձել սահմանային լարվածությանը, խոսել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից: Նա կարևորել է աշխարհաքաղաքական դժվարին ժամանակներում սերտ և արդյունավետ փոխհարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:

Պերիկլիս Մանտասը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների սերտացումը:

Հունաստանի խորհրդարանի պատգամավորները մասնակցելու են «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` ՀԸԳՀ վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի փակման արարողությանը: Հանձնաժողովի նախագահը, գնահատելով ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի:

Քննարկվել են նաև տնտեսական, գործարար կապերին վերաբերող հարցեր:

Loading...