14:40   30-11-2022
Image Description
Իտալիայում կարծում են, որ Ուկրաինայի խնդրի կարգավորումը գտնվում է Չինաստանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի ձեռքին
Թողնել մեկնաբանություն

Իտալիայի փոխվարչապետ և ԱԳՆ ղեկավար Անտոնիո Տայանին, որը Ռումինիայում մասնակցում Է ՆԱՏՕ-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը, կարծում Է, որ Ուկրաինայում հաշտության համաձայնագրի հասնել հնարավոր Է Չինաստանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից վճռական գործողությունների պայմանով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությանը:

«Այս պահին Ռուսաստանին համաձայնության դրդելու համար Չինաստանը շատ կարևոր Է: Եթե մենք ցանականում ենք հասնել հաշտության համաձայնագրի, ապա մեզ անհրաժեշտ են վճռական գործողություններ Չինաստանի, (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ) Էրդողանի և ԱՄՆ-ի կողմից», - ասել Է նա լրագրողներին:

Տայանիի կարծիքով՝ «առանց արդարության անհնար Է հասնել համաձայնության, իսկ արդարությունն Ուկրաինայի ազատությունն Է»: Նոյեմբերին Տայանին զրուցել Է իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ: Երկու արտգործնախարարները քննարկել են երկկողմ ապրանքափոխանակությունը, Եվրամիության և Պեկինի երկխոսության հեռանկարները, ինչպես նաև Ուկրաինայում հաշտության հասնելու համատեղ ջանքերը:

Loading...