14:43   30-11-2022
Image Description
Ուկրաինան վերականգնելու համար անհրաժեշտ է ավելի քան 1 տրիլիոն դոլար. Զելենսկի
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայի վերականգնումը կպահանջի ավելի քան 1 տրիլիոն դոլար՝ հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Միջազգային ցուցահանդեսների բյուրոյի գլխավոր ասամբլեայում՝ ներկայացնելով Օդեսայի թեկնածությունը Expo 2030-ը հյուրընկալելու համար, գրում է rbc.ru-ն։

«Արդեն հիմա մենք տասնյակ գործընկեր երկրների ենք ներգրավում Ուկրաինայի վերականգնմանը։ Միջոցների ընդհանուր ծավալը կազմում է 1 տրիլիոն դոլար»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկու խոսքով՝ արևմտյան երկրներն ու ընկերությունները կկարողանան «հովանավորել» շրջանները, քաղաքները կամ ձեռնարկությունները։ Այս հարցում արդեն հետաքրքրություն են ցուցաբերել Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Գերմանիան, Դանիան, Ֆինլանդիան, Իտալիան, Թուրքիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Չեխիան, Սլովենիան, Լատվիան, Էստոնիան, Շվեյցարիան, Սլովակիան, Ավստրիան, Հունաստանը, Կանադան, ԱՄՆ-ը, Ճապոնիան և Ավստրալիան, թվարկել է Ուկրաինայի ղեկավարը:

Loading...