12:23   01-12-2022
Image Description
Պետական աջակցություն՝ ՏՏ ոլորտի որոշ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի
Թողնել մեկնաբանություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց «ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում բազում փոփոխություններ են տեղի ունենում, որոնք շղթայական ազդեցություն են ունենում նաև այս ոլորտի վրա:

«Դրամի արժևորման հետևանքով ՏՏ ոլորտում գործող ընկերությունների՝ արտահանման արդյունքում ստացված եկամուտները դրամային արտահայտմամբ նվազել են:

Մենք դեռ մարտին աջակցման ծրագիր ներկայացրինք 50 տոկոս եկամտային հարկի վերադարձի տեսքով: Ամառվանից ԿԲ մեր գործընկերների հետ սկսեցինք ֆինանսական ռիսկերի կառավարման և ֆինանսական նոր գործարքների կիրառման քննարկումներ և դասընթացներ:

Նոր իրողությունները հաշվի առնելով՝ այժմ կարող են տուժել ՏՏ ընկերությունները»,- ասաց նախարարը:

Այսպես, առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտի այն կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին, որոնք 2022 թվականի հունիսից հոկտեմբեր ամիսներին իրենց աշխատակիցներին վճարվող աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել 20 տոկոսից ավելի, ինչպես նաև իրենց կողմից արտերկիր արտահանվող ծառայությունների ծավալն աջակցության տրամադրման ժամանակահատվածում կազմել է իրացման շրջանառության առնվազն 70 տոկոսը:

Loading...