12:40   01-12-2022
Image Description
Մեկ մլրդ 342 մլն դրամ հատկացվեց 8 մարզի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Թողնել մեկնաբանություն

Կառավարության այսօրվա նիստում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին հատկացվեց 1 մլրդ 342 մլն դրամ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ չզեկուցվող հարցերից մեկով այսօր ևս 960 միլիոն դրամ է հատկացվել 5 մարզի սուբվենցիոն ծրագրերին:

Նրա խոսքով՝ արդեն վերջին շաբաթներին հիմնականում 2022 թվականի ծրագրերն ավարտվում են:  

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իրականացված ծրագրերը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ որոշումներով ֆինանսավորվում են Փամբակ համայնքի Լեռանջուր բնակավայրի 4500 մ երկարությամբ կենտրոնական փողոցի լուսավորության համակարգերի կառուցումը և նորոգումը, արևային ֆոտովոլտային կայանի տեղադրումը. կատարված է աշխատանքների 90 տոկոսը: Ծրագիրը սկսվել է 2022 թվականին:

Վերանորոգվում են Լոռու մարզի Թումանյան համայնքի Լորուտ, Ահնիձոր, Մարց, Շամուտ և Աթան բնակավայրերի խմելու ջրի արտաքին ջրագծերը: Կատարված է աշխատանքների 90 տոկոսը՝ 117 մլն դրամ:

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրում նախատեսվում է 2 փուլով կառուցել 1085 քմ ընդհանուր մակերեսով մանկապարտեզ. առաջին փուլի աշխատանքներն ավարտված են:

Loading...