10:30   02-12-2022
Image Description
Ուկրաինայում իրավիճակի կարգավորումը բանակցությունների միջոցով իրատեսական է. Չավուշօղլու
Թողնել մեկնաբանություն

Թուրքիան իրատեսական է համարում Ուկրաինայի իրավիճակի կարգավորումը բանակցությունների միջոցով, եթե հնարավորություն տրվի դիվանագիտությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը։

«Բանակցությունների միջոցով կարգավորումը հնարավոր է, եթե դիվանագիտությանը շանս տրվի։ Իհարկե, դա պետք է արդար խաղաղություն լինի Ուկրաինայի համար»,- կարծիք է հայտնել Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան կշարունակի ակտիվորեն աջակցել ԵԱՀԿ-ին, քանի որ չկա մեկ այլ նման ներառական հարթակ:

Loading...