2022-ի հոկտեմբերին Հանրապետությունում անշարժ գույքի օտարման 6121 գործարք է իրականացվել, որը կազմել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի 36.7%-ը։
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Կադաստրի կոմիտեի տվյալներից։ Օտարման գործարքների առավել բարձր տոկոսաչափը՝ 34.1%-ը գրանցվել է Երևան քաղաքում, առավել ցածրը՝ 1.3%` Վայոց ձորի մարզում։