Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և նախարարության միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը դեկտեմբերի 12-14-ը կգործուղվեն Աբու Դաբի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ:
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է վարչապետի որոշումներից: Որոշման մեջ նշվում է, որ գործուղման նպատակը երկկողմ համագործակցության մի շարք հարցեր քննարկելն է: