14:16   02-12-2022
Image Description
Քննարկվել են Արցախում տարբեր մարզաձևերի մասսայականացմանն առնչվող հարցեր
Թողնել մեկնաբանություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է կիոկուշին կարատեի KWF Եվրոպայի 35-րդ առաջնությանը մասնակցած արցախցի մարզիկներին՝ տեղեկացնում են նախագահի գրասենյակից:

Երկրի ղեկավարը շնորհավորել է  Եվրոպայի առաջնությունում տասներկու, այդ թվում՝ 5 ոսկե և 5 արծաթե մեդալ նվաճած  մարզիկներին և շնորհակալություն հայտնել Արցախի անունը մարզական հարթակներում բարձր պահելու համար:

Հանդիպմանը, որին մասնակցել է Եվրոպայի վեցակի չեմպիոն Արթուր Առուշանյանը, քննարկվել են  նաև Արցախում պատանիների շրջանում տարբեր մարզաձևերի, մասնավորապես՝ կիոկուշին կարատեի մասսայականացմանն առնչվող հարցեր:

Loading...