16:31   02-12-2022
Image Description
ԿԸՀ-ն ընտրում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներին
Թողնել մեկնաբանություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվում էր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) կազմավորման և հանձնաժողովների անդամներ նշանակելու հարցը:

Նիստին մասնակցում էին ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը, ԿԸՀ անդամներ Սիլվա Մարկոսյանը, Արուսյակ Տերչանյանը և Ժիրայր Կարապետյանը:

Արմեն Սմբատյանը ներկայացրեց քվեարկության կարգը, ըստ որի` որքան ցածր է թեկնածուին տրվող նիշը, այնքան բարձր է վարկանիշը:

Նրա խոսքով` ընտրատարածքների անդամակցության համար ստացվել է 600-ից ավելի հայտ: Եղել են դիմումատուներ, որոնք ցանկություն են հայտնել միանգամից մի քանի ընտրական հանձնաժողովների անդամ դառնալու:

Սմբատյանը նշեց նաև, որ այն դեպքերում, երբ որոշում կայացնելու խնդիր է եղել, ԿԸՀ ներկայացուցիչը հանդիպել է թեկնածուների հետ:

«Հանդիպումների արդյունքում հանձնաժողովներից մեկի անդամ ընտրվեց մի թեկնածու, որին մինչ այդ ոչ մեկս չէր ճանաչում»,- ասաց նա:

Առաջացած տեխնիկական խնդիրները կարգավորելուց հետո նիստի անդամները սկսեցին քվեարկությունը՝ ըստ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների:

Քվեարկության ավարտից հետո ԸԸՀ կազմերի անդամների ցանկը հասանելի կինի ԿԸՀ կայքում:

Loading...