16:44   02-12-2022
Image Description
Քննարկվել է հաշմանդամության գնահատման նոր մոդելը
Թողնել մեկնաբանություն

2021 թ. ընդունվել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքները, եւ այժմ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթով առաջարկվող կարգավորումները նպատակ ունեն համապատասխանեցնել հարակից օրենքների եզրույթներն ու հասկացությունները:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի նիստում հարցը ներկայացնելով, նշել է, որ 2023 թ. փետրվարի մեկից առաջին անգամ հաշմանդամության գնահատման համար դիմած քաղաքացիների դեպքում գործարկվելու է ֆունկցիոնալության միջազգային դասակարգչով գնահատումը, իսկ մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 31-ը վերափորձաքննության դեպքում` գործող բժշկասոցիալական փորձաքննությունը: Այս տրամաբանությամբ հարակից օրենքներում իրավական կարգավորումների անհրաժեշտություն է առաջացել:

Պատգամավոր Զարուհի Բաթոյանը փոփոխություններ է առաջարկել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքներում, որոնք արժանացել են հանձնաժողովի հավանությանը:

Օրենսդրական փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Loading...