12:36   03-12-2022
Image Description
ԱԺ մի խումբ պատգամավորներ կմեկնեն Բելգրադ
Թողնել մեկնաբանություն

 Մի խումբ պատգամավորներ կգործուղվեն Բելգրադ՝ Սերբիայի Հանրապետություն:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությունից: Կարգադրության մեջ նշվում է, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) մշտական հանձնաժողովի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար դեկտեմբերի 5-9-ը կգործուղվի Ազգային ժողովի բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը,  դեկտեմբերի 7-9-ը՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դեկտեմբերի 7-9-ը, ինչպես նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Ն եւ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման  բաժնի  գլխավոր  մասնագետ  Գոհար  Էվաջյանը:

Loading...