12:42   03-12-2022
Image Description
Ադրբեջանը դժգոհ է Հայաստան ԵԱՀԿ առաքելության գործուղումից
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ-ի՝ կարիքների գնահատման առաքելության գործուղումը Հայաստան որակել է կազմակերպության մանդատի կոպիտ խախտում։

«Կոնսենսուսի հիման վրա որոշումներ կայացնելու սկզբունքը հստակ արտացոլված է ԵԱՀԿ-ի բոլոր հիմնական որոշումներում: Այս առումով, առանց կոնսենսուսի, այսպես կոչված, «կարիքների գնահատման առաքելություն» Հայաստան ուղարկելը բոլոր մասնակից պետությունների հավաքական կամքով ընդունված մանդատների կոպտագույն խախտում է»,- դժգոհել է Բայրամովը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 29-րդ նիստում։

Նրա խոսքով՝ Բրյուսելում, Պրահայում և Սոչիում այս տարի կայացած բարձր մակարդակի հանդիպումներում երկու կողմերն էլ հաստատել են ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միմյանց սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչումը: Բայրամովը հավելել է, որ երեք անգամ հանդիպել է Հայաստանի արտգործնախարարի հետ՝ քննարկելու միջպետական հարաբերությունների վերաբերյալ երկկողմ համաձայնագրի նախապատրաստումը։

Loading...