09:20   08-12-2022
Image Description
Մերկելը Մինսկի համաձայնագրերն անվանել է Ուկրաինային ժամանակ տալու հնարավորություն
Թողնել մեկնաբանություն

Մինսկի համաձայնագրերը կնքվել են Ուկրաինային «ժամանակ տալու» և ուժեղացնելու համար։ Այս մասին գերմանական Die Zeit թերթի հետ հարցազրույցում հայտարարել է նախկին կանցլեր Անգելա Մերկելը։

«Ուկրաինան էլ դա օգտագործեց ավելի ուժեղանալու համար, ինչպես տեսնում եք այսօր: 2014-2015 թվականների Ուկրաինան այսօրվա Ուկրաինան չէր»,- նշել է քաղաքական գործիչը։

Մերկելի խոսքով՝ մինսկյան համաձայնագրերի բոլոր մասնակիցների համար պարզ էր, որ Ուկրաինայի արևելքում զինված հակամարտությունը չի լուծվել, այլ միայն սառեցվել է, սակայն դա «թանկարժեք ժամանակ» էր Կիևի համար: Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ 2015 թվականին Ուկրաինայի պաշտպանունակության մակարդակը տարբեր էր, և կասկած է հայտնել, որ ՆԱՏՕ-ի երկրներն այն ժամանակ կարող էին Կիևին այսօրվա ծավալով ռազմական օգնություն ցուցաբերել:

Ավելի վաղ Մերկելը խոստովանել էր, որ արդեն 2021 թվականին հնարավորություն չի տեսել միավորելու Եվրամիության երկրները և ազդելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների բռնկումը կանխելու համար։

Loading...