18:00   13-12-2022
Չեք տալիս «Զանգեզուրի միջանցքը», ուրեմն կվերցնենք Լաչինը.սա են ասում «բնապահպանները».«Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Չեք տալիս «Զանգեզուրի միջանցք», ուրեմն կվերցնենք Լաչինը, մինչև որ կմտափոխվեք: Ըստ էության՝ սա է մեզ այսօր ասում թշնամին: Իսկ ու՞ր են ռուսական խաղաղապահները: Եթե չէին կարողանալու ապահովել անվտանգությունը, ուրեմն չպետք է ստիպեին մեզ գնալ զիջումների:  Ի վերջո ռուսները մեզ պարտադրեցին 4.5 հազար քկմ հանձնել, այդ թվում Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը Քարվաճառով, այն երաշխիքով որ դրա փոխարեն գործելու է Գորիս-Ստեփանակերտը: Մոսկվայի համար գնալ բախման՝ նշանակում է հարաբերությունները վատացնել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որը Ռուսաստանն այսօր ամենաքիչն է ուզում: Այս մասին ասում է դիվանագետ Արա Պապյանը:

Loading...