15:11   13-12-2022
Image Description
Քննարկվել են Հայաստանի տնտեսության արդիականացմանն ուղղված նոր նախաձեռնություններին առնչվող հարցեր
Թողնել մեկնաբանություն

Դեկտեմբերի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հանդիպել են Ամունդի խմբի գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթի, «Ամունդի-Ակբա Ասենթ Մենեջմենթ» ՓԲԸ գործադիր տնօրեն Ժան Մազեջյանի, գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանի և խորհրդի նախագահ, «Ակբա-կրեդիտ Ագրիկոլ բանկի» գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության արդիականացմանն ուղղված նոր նախաձեռնությունների, կապիտալի շուկայի զարգացման, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերում կուտակային կենսաթոշակային ֆոնդերի միջոցների ներգրավման և առաջիկա ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։

Loading...