12:18   15-12-2022
Image Description
Պետք է որակի շատ լուրջ վերահսկողություն իրականացնենք. Նիկոլ Փաշինյանը՝ սուբվենցիոն ծրագրերի մասին
Թողնել մեկնաբանություն

Կառավարությունը 2 մլրդ 188 մլն դրամ հատկացրեց 8 մարզի 23 համայնքում սուբվենցիոն 49 ծրագիր իրականացնելու համար:

«Այս տարի 17.7 մլն դրամ Կառավարությունը համաֆինանսավորել, վճարել է մարզպետարաններին, համայնքներին՝ 502 ծրագրի համար»,- Կառավարության նիստի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Ըստ մարզերի ներկայացնելով սուբվենցիոն ծրագրերով բաշխվող գումարները՝ Սանոսյանն ասաց, որ  Արագածոտնի մարզին 1 ծրագրի համար նախատեսված է տրամադրել 7.5 մլն դրամ, Արարատի մարզում 5 ծրագրին՝ 397 մլն դրամ, Արմավիրում 12 ծրագրին՝ 269 մլն դրամ, Գեղարքունիքում 7 ծրագրին՝ 767 մլն, Լոռու մարզում 9 ծրագրին՝ 232 մլն դրամ, Կոտայքում 6 ծրագրին՝ 214 մլն, Սյունիքում 1 ծրագրին՝ 5 մլն դրամ և Վայոց ձորում 8 ծրագրին՝ 295 մլն դրամ:

«Մենք պետք է մարզպետարանների և մեր տեսչական մարմինների միջոցով որակի շատ լուրջ վերահսկողություն իրականացնենք: Որակի վերահսկողությունն առանցքային նշանակություն ունի. հակառակ դեպքում կստացվի, որ այս միլիարդավոր դրամների գումարներն ուղղակի ջուրն ենք լցնում»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Loading...