Անհատից մինչև խոշոր ընկերություններ... բոլորը պետք է պատրաստ լինեն փոփոխությունների: Հաճախ վատ սովորություններից ձերբազատվելը ևս քայլ է դեպի նոր և դրական փուլ: Տրամաբանությունը նույնն է՝ փոփոխությունների կառավարում: Որոշում կայացնել, գծել քայլերի հերթականությունը և սահմանել վերջնարդյունքը: Ինչպես անհատների հետ է պետք աշխատանք՝ հոգեբաններից մինչև սոցիոլոգներ, նույնն էլ բիզնեսում: Այս ոլորտում իրականում պետք է ճիշտ խորհրդատու, հուշող: