18:00   21-12-2022
Հայոց Ցեղասպանության ու Թուրքիայի այսօրվա հետախուզական ծառայության միջև ուղիղ կապ կա. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Թուրքական հատուկ ծառայությունները ձևավորվել են ոչ ավել, ոչ պակաս,  Հայոց Ցեղասպանությունը իրագործած կազմակերպության՝ «Թեշքիլաթը մահսուսեի» և այլ  խմբավորումների կողմից, որին ակտիվորեն մասնակից դարձան նաև չերքեզները: Օսմանյան Թուրքիան աշխատում էր Ցեղասպանության ոճիրին չխառնել իր բանակը: Իթթիհաթականների և Աթաթյուրքի համատեղ «ջանքերով» ստեղծվեց դրանով զբաղվող առանձին կառույց՝ «Թեշքիլաթը մահսուսե»: Այդ հիմքի վրա էլ հետագայում պիտի ձևավորվեին թուրքական հատուկ ծառայությունները: 

ԱՍԱԼԱ-ից մինչև քրդեր և Հունաստան. Որտե՞ղ են Թուրքիայի թաքնված ականջներն ու աչքերը: Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը խոսել է թուրքական հատուկ ծառայությունների սկզբնավորման և թիրախների մասին:

Loading...