11:15   29-12-2022
Image Description
Վրաստանցի 2000 կին ստորագրությամբ դիմել է Վրաստանի նախագահին՝ Սաակաշվիլիին ներում շնորհելու խնդրանքով
Թողնել մեկնաբանություն

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անզատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին և ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուտաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիային ներում շնորհելու խնդրանքով՝ վրաստանցի 2 000 կին ստորագրությամբ դիմել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Այս մասին հայտնում է Ալիք մեսիան:

Ստորագրողները Զուրաբիշվիլիին խնդրում են օգտագործել իր տրամադրության տակ եղած սահմանադրական լծակները՝ փրկելու Վրաստանի երրորդ նախագահի կյանքը և պաշտպանելու Վրաստանի եվրոպական հեռանկարը։

«Կատարեք Վրաստանի խելացի և մարդասեր քաղաքացիների ու մեր երկրի լավագույն ընկերների կոչը՝ ազատ արձակել Միխեիլ Սաակաշվիլիին և ներում շնորհել Նիկա Գվարամիային։

Թույլ մի տվեք, որ Վրաստանի երրորդ նախագահին տանջամահ անեն ու այս երկրում քաղաքական հաշվեհարդարից հրաժարվելու հեռանկարը վերանա։
Շտապ գործեք ընդդեմ պետության հետագա բևեռացման և ապամարդկայնացման:

Միակ ճիշտ որոշումը կայացրեք՝ անկախ, արևմտամետ Վրաստանի գաղափարի համար, որտեղ ոչ ոքի չի կարելի հետապնդել, խոշտանգել և սպանել Վլադիմիր Պուտինի սցենարով…»,-նշել են ստորագրողները:

Loading...