20:20   18-10-2019
ՄԱՍ 1. Ինչպե՞ս ստեղծել ավիացիա կես դարում ու ոչնչացնել այն մի քանի տարում. վարպետաց դաս Հայաստանի Հանրապետությունից. «Հայկական քաղավիացիայի ոչնչացումը»
Թողնել մեկնաբանություն

Հայկական ավիացիայի ստեղծման տարին ընդունված է համարել 1933 թվականը, երբ կատարվեց Երևանից Թբիլիսի առաջին ուղևորատար թռիչքը: Խորհրդային տարիներին Հայաստանն ուներ հզոր ավիացիա, բարձրակարգ օդաչուներ, որոնց վստահվում էին ամենապատասխանատու թռիչքները: Սկսած 1970-ականներից մեծ զարգացում է ապրում հայկական փոքր ավիացիան. Հայաստանի քաղավիացիայի վարչությունը ԽՍՀՄ-ում միակն էր, որ աշխատում էր շահույթով, մեկը մյուսի հետևից ստեղծվում են օդանավակայաններ Մեղրիում, Կապանում, Գյումրիում, Բերդում... Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը նոր կյանք է մտնում հսկայական ժառանգությամբ: Այսօր՝ 30 տարի հետո, Հայաստանը չունի քաղաքացիական ավիացիա. չկան տեղական ավիափոխադրողներ, չեն գործում մարզային օդանավակայանները: Լրատվական ռադիոն ներկայացնում է հատուկ նախագիծ՝ «Հայկական քաղավիացիայի ոչնչացումը». ինչպե՞ս ենք հաջողացրել 30 տարում ոչնչացնել Հայկական քաղաքացիական ավիացիան, ոլորտը ոչնչացվել է հանցավոր անգործությա՞ն, թե՞ հատուկ ծրագրի արդյունքում:

Loading...