17:11   11-01-2023
Image Description
Կհեշտացվի միավորվող գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանի տեղեկացմամբ ակնկալվում է, որ նախագծի ընդունման դեպքում կհեշտացվի միավորվող գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացը: Այսինքն՝ առաջարկվող կարգավորումների նպատակն անշարժ գույքերի միավորման որոշ դեպքերում իրավունքների պետական գրանցման համար ներկայացվող անշարժ գույքի հասցեի որոշման պահանջի վերացումն է: Սուրեն Թովմասյանի խոսքով` նախագծով նոր կարգավորումներ են առաջարկվում օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասում, 25-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում, 44-րդ հոդվածի 1-ին մասում, 46-րդ եւ 75-րդ հոդվածներում:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 11-ի նիստում:

Լրամշակված նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Մինչեւ երկու ամսով հետաձգվել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:

Loading...