13:16   17-01-2023
Արևելագիտության ինստիտուտի ձեռքը տարածաշրջանի զարկերակին է. «Թարմ ուղեղով»՝ Ռոբերտ Ղազարյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Արևելագիտության ինստիտուտն ունի երկարամյա պատմություն: Հիմնադրվել է 1950 թվականին: Այսօր այն եզակի կառույցներից է, որը հավաքագրում, վերլուծում և փոխանցում է տարածաշրջանի ամբողջ ինֆորմացիան: Կարելի է ասել` եզակի է իր տեսակով: Ինստիտուտը կարողացել է տարիների ընթացքում թողարկել տարբեր գրքեր ու ժողովածուներ, որոնցում ներկայացված են բազմաթիվ գիտական աշխատություններ և ուսումնասիրություններ: Մերձավոր Արևելքը թե´ նախկինում, թե´ այսօր տեկտոնական շարժերի կենտրոնում է, որից անմասն չի մնացել նաև մեր պետությունը:

Loading...