12:52   25-01-2023
«Դեպի վեր» . Հայ ֆանտաստ գրողների պատմվածքների ժողովածուն արդեն վաճառքում է. «Թարմ ուղեղով»
Թողնել մեկնաբանություն

Պատերազմից հետո, երբ կարծես թե ոչինչ անելու սիրտ չկար, հայ ֆանտաստիկային անվերապահորեն հավատացողները որոշեցին գրական մրցույթ կազմակերպել: Մասնակիցները ներկայացրեցին իրենց կարճ պատմվածքները ֆանտաստիկա և ֆենթեզի ժանրում: Արդյունքում լույս տեսավ մրցույթի հաղթողների պատմվածքների ժողովածուն: «Դեպի վեր» ժողովածուում տեղ են գտել Գևորգ Տեր-Գաբրիելյանի, Արսեն Թավադյանի, Լիլիթ Մանարյանի, Լևոն Մկրտչյանի, Արման Գասպարյանի, Լիանա Խաչատրյանի, Նելլի Ղալեչյանի, Հայկ Հովյանի, Լուսինե Շահնազարյանի ստեղծագործությունները: Գրքի խմբագիրը Վահե Ղուկասյանն է:
«ԱրմԿոն» գրական մրցույթը հարթակ է, որը նպատակ ունի զարգացնել Հայաստանում ֆենթեզի և ֆանտաստիկա ժանրերը: Թե ինչու է դա կարևոր, այս մասին զրուցել են հեղինակները և «ԱրմԿոն»-ի կազմակերպիչը:

Loading...