14:11   28-01-2023
Image Description
Շիրակի մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչները Ազատամարտիկների պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել զինվորների հիշատակին
Թողնել մեկնաբանություն

Հունվարի 28-ին՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի օրը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանն ու Էմմա Պալյանը, զինվորականներ, ազատամարտիկներ այցելել են Շիրակ գերեզմանատան Ազատամարտիկների պանթեոն, ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին, հարգանքի և խոնարհումի տուրք մատուցել հերոս զինվորների հիշատակին։
«Մեր պարտքն է այսօր հիշել ու հարգանքի տուրք մատուցել հայրենի հողի ու մեր երկրի անկախության համար կյանքերը զոհաբերած հայորդիների հիշատակին։
 
Նրանց զոհաբերությունն անգնահատելի է և մենք պարտավոր ենք ամենօրյա աշխատանքով շենացնել մեր երկիրը։
 
Փառք հայոց բանակին, շնորհավոր Հայկական բանակի օրը»,- ասել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

Loading...