15:24   28-01-2023
Image Description
Հայոց բանակի օրվա առիթով Մայր Աթոռում կատարվեց Հանրապետական մաղթանք
Թողնել մեկնաբանություն

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա առթիվ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես մատուռ-մկրտարանում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է Հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասը և արարողությանը ներկա ժողովուրդն աղոթք են բարձրացրել առ Աստված Հայաստան աշխարհի խաղաղության, անսասանության և Հայոց բանակի հաղթական առաջընթացի համար: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:


Loading...