15:25   28-01-2023
Image Description
Արմեն Նազարյանն այցելել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Զինվորական բաժանմունք
Թողնել մեկնաբանություն

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Զինվորական բաժանմունք է այցելել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը։

Նա շնորհավորել է այս պահին բուժվող զինծառայողներին և բուժանձնակազմին ՀՀ Զինված ուժերի կազմավորման 31-ամյակի առթիվ։ Նազարյանը բժիշկներից հետաքրքրվել է զինվորների առողջական վիճակով և մաղթել նրանց շուտափույթ ապաքինում:
 
ԱՆ ԻՀԱԿ տնօրենի պաշտոնակատար Ստեփան Աթոյանի հետ փոխնախարարը շրջել է 2022 թվականի հոկտեմբերից որպես առանձին բաժանմունք վերաբացված Զինվորական բաժանմունքում, ծանոթացել պայմաններին և հետաքրքրվել բարեկարգման աշխատանքների ընթացքով։

Loading...