15:13   31-01-2023
Image Description
Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել տեսչական մարմնի կառավարման խորհրդի 2023 թ. անդրանիկ նիստը
Թողնել մեկնաբանություն

Հունվարի 30-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ կայացել է տեսչական մարմնի կառավարման խորհրդի 2023 թվականի անդրանիկ նիստը։
 
Օրակարգում ընդգրկված էր 4 հարց՝
 
1․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2022 թվականի տարեկան հաշվետվության նախագծի քննարկում և հավանության արժանացում.
 
2․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 2022 թվականի 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների հաշվետվությունների ներկայացում և քննարկում.
 
3․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2022 թվականի 2-րդ 3-րդ և 4-րդ եռամսյակների գործունեության կատարողականների գնահատման քննարկում և հաստատում.
 
4․ Այլ հարցերի քննարկում:
 
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը կառավարման խորհրդին ներկայացրեց անցած տարվա ընթացքում կատարված աշխատանքները, ընդգծեց ձեռքբերումներն ու անելիքները։
 
Տեսչական մարմնի որակի ապահովման վարչության պետ Թագուհի Հակոբյանը ներկայացրեց 2022 թվականի 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների հաշվետվության և գործունեության կատարողականների գնահատման տեղեկատվությունը։
 
Օրակարգի հարցերն արժանացել են խորհրդի անդամների դրական կարծիքին։

Loading...