19:33   31-01-2023
Image Description
Փետրվարի 1-ից Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը ծառայություններ կմատուցի նաև կորոնավիրուսակիր մեծահասակներին
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը փետրվարի 1-ից ծառայություններ է մատուցելու ոչ միայն կորոնավիրուսակիր մանկահասականերին, այլև մեծահասակներին: Վաղվանից ԻՀԱԿ ստացիոնար մասնաճյուղում (Բաբաջանյան 42) կտեղակայվի նաև տրիաժ-կենտրոնը (տեսակավորման կենտրոն):
 
Այդ նպատակով կատարված նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու համար ԻՀԱԿ էր այցելել առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:
Փոխնախարարը ԻՀԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Աթոյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց կենտրոնի Ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի և Մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունքներում, ծանոթացավ իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին, բուժանձնակազմից հետաքրքրվեց նաև այդ պահին կենտրոնում բուժվող քաղաքացիների որպիսությամբ:

Loading...