16:26   03-02-2023
Image Description
Շրջափակման պատճառով Արցախի խանութներում մսի զգալի սղություն է նկատվում
Թողնել մեկնաբանություն

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 02.02.2023թ. դրությամբ։

Շրջափակմամբ պայմանավորված` կերային բազայի սղությունն Արցախի մսի շուկայում լուրջ խնդիրներ է առաջացրել

Արցախի գյուղատնտեսության նախարարի տեղակալը պատմել է, որ վիճակը հատկապես կրիտիկական է խոզաբուծության և թռչնաբուծության ուղղություններում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այդ կենդանատեսակները սնվում են բացառապես հատիկային կերով, որը ներմուծվում էր Հայաստանից։ Հետագայում, շրջափակման շարունակման դեպքում, խտացված և հատիկավոր կերերի մասով խնդիր է առաջանալու անասնաբուծության բոլոր ճյուղերում։ Այս օրերին արդեն շուկայում տավարի և ոչխարի մսի պակաս է նկատվում։ Փոխնախարարի խոսքով` կերերի պակասը կլրացվի պահուստային պաշարների հաշվին, բայց դրանք սահմանափակ են։

Անդրադառնալով մսամթերքի առկա պաշարներին՝ պատասխանատուն նշեց, որ մարդու օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջներով (սննդային նյութերով և էներգիայով ապահովման առումով) պայմանավորված` մսի առկա քանակն անբավարար կարելի է համարել։A

Loading...