19:11   03-02-2023
Image Description
ՄՊՀ-ն Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ ներդրել է պետական օժանդակությունների վերահսկողության նոր մեխանիզմներ
Թողնել մեկնաբանություն

ՄՊՀ-ն Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ ներդրել է պետական օժանդակությունների վերահսկողության նոր մեխանիզմներ։ Հայաստանը տարածաշրջանում առաջին երկրներից է, որը գրանցամատյանում առկա տեղեկատվությունը հրապարակային է դարձրել։
Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պատրավորությունների շրջանակում Համաշխարհային բանկի հետ սերտ համագործակցությամբ ՄՊՀ-ն լայնածավալ աշխատանքներ է իրականացրել պետական օժանդակությունների նկատմամբ վերահսկողության ինստիտուտի զարգացման ուղղությամբ: Մասնավորապես, իրականացվել են անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ, ընդունվել են դրանց կիրարկմանն ուղղված ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր, ձևավորվել է տրամադրված պետական օժանդակությունների գրանցամատյան: Այսպիսով՝ պետական օժանդակության նկատմամբ վերահսկողությունը դրվել է իրավական նոր հիմքերի վրա։
Երկրորդ փուլով հանձնաժողովն արդեն իսկ ձեռնամուխ է եղել պետական օժանդակության օրենսդրության կիրարկմանը, որի շրջանակում Համաշխարհային բանկը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպել էր եռօրյա աշխատաժողով:
Հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին ծրագրի շրջանակում ներդրված ջանքերի և միջոցառման կազմակերպման համար՝ ընդգծելով ՀԲ-ի հետ հանձնաժողովի տևական համագործակցության կարևորությունը և արձանագրված դրական արդյունքները պետական օժանդակության ինստիտուտի զարգացման գործում։

Loading...