19:16   03-02-2023
Image Description
Տեղի է ունեցել ՔՏՀԱ տեսչական մարմնի Կառավարման խորհրդի՝ այս տարվա առաջին նիստը
Թողնել մեկնաբանություն

Փետրվարի 𝟑-ին տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի՝ 2023 թվականի առաջին նիստը։ Նիստը վարել է ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էր 5 հարց, որի առաջին հարցը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի 2022 թվականի տարեկան հաշվետվության քննարկումը և հաստատումն էր։

Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը խորհրդի անդամներին ներկայացրել է ՔՏՀԱ տեսչական մարմնի վերահսկողության ոլորտներում 2022 թվականին կատարված վերահսկողական միջոցառումների, իրականացված ստուգումների, դիտարկում-հետազոտությունների, ՏՄ կողմից բացահայտված իրավախախտումների, և կիրառված պատասխանատվության միջոցների, դատական գործերի, դիմում-բողոքների վերաբերյալ ընդնահուր վիճակագրությունը և վվերլուծությունը, ինչպես նաև իրականացված իրազեկման և խորհրդատվական միջոցառումները։

Օրակարգային բոլոր հարցերի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում, խորհրդի անդամների կողմից ներկայացվել են առաջարկություններ։

Հաշվի առնելով խորհրդի անդամների առաջարկությունները՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի 2022 թվականի տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև օրակարգով քննարկման դրված երեք հարցը ընդունվել է խորհրդի կողմից, մեկ հարց դրվել է էլեկտրոնային քվեարկության։

Loading...