10:53   05-02-2023
Image Description
Հիմա մեր անելիքներից մեկը Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է. Ռուբեն Վարդանյան
Թողնել մեկնաբանություն

«ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ինստիտուտի կողմից կազմակերպվել էր «Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում. Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը և Արցախը զրկում կենսական պայմաններից՝ ձգտելով հայաթափել այն» խորագրով առցանց վեբինարը, որին հնարավորություն ունեցա մասնակցել Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանի, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Վան Հոլենի և Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիփսի հետ միասին»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:

«Հիմա մեր անելիքներից մեկը նաև Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է: Ուստի, շնորհակալ եմ թե՛ կազմակերպիչներին, թե՛ մասնակիցներին`Արցախին այդ կերպ աջակցելու համար»,-գրել է պետնախարարը:

Loading...