12:01   05-02-2023
Image Description
Վանաձորի ԲԿ-ում առողջապահության նախարարի տեղակալը առաջնային օղակի պատասխանատուների հետ քննարկել է ոլորտում նախատեսվող փոփոխությունները
Թողնել մեկնաբանություն

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի հետ միասին Վանաձոր բժշկական կենտրոնում հրավիրել էին հանդիպում առողջության առաջնային պահպանման օղակի ղեկավարների մասնակցությամբ:

Հանդիպման նպատակն էր քննարկել առողջապահության համակարգում ներդրվող առաջիկա կարևորագույն բարեփոխումները, լսել կարծիքներ մարզային ԱԱՊ կառույցներից և հաշվի առնել նրանց առաջարկությունները:

Ա. Ջումայանը նշել է, որ փոխոխություններն ուղղված են քաղաքացիների առողջապահական ծառայությունների հասանելիությանն ու մատչելիության ապահովմանը: Նա մասնավորապես ասաց, որ կկատարվի աշխատաժամանակի փոփոխություն. համաբուժարանները կաշխատեն 2 հերթափոխով՝ ժամը 8.00-19.00-ը, փոփոխություն կկատարվի հեռաբժշկության կանչերի գրաֆիկում, հիվանդների հերթագրումը կկատարվի նաև «ԱրՄեդ» համակարգում, բուժառուի ամբուլատոր քարտը կդառնա էլեկտրոնային, փոփոխություն կկատարվի բժիշկների գնահատման համակարգում և այլն:

Ռ. Պողոսյանը վստահեցրել է, որ մարզի ղեկավարի վերահսկողությամբ՝ առաջարկվող փոփոխությունները սահուն կերպով կներդրվեն առաջնային օղակում:

Քննարկումից հետո նրանք շրջայց են կատարել Վանաձորի բժշկական կենտրոնում:

Loading...