13:25   05-02-2023
Image Description
Նախագծի ընդունման պարագայում գործատուն իրավունք չի ունենա աշխատանքից ազատել թոշակառուին
Թողնել մեկնաբանություն

Շարունակելով Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների մասին իրազեկումների շարքը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատասխանում է այս թեմայով հաճախ տրվող հարցերին։ Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններից հետո գործատուն կկարողանա՞ կենսաթոշակային տարիքը լրացած աշխատողին ազատել աշխատանքից. հարցին, նախարարությունը մանրամասնում է, 

«Նախագծի ընդունման պարագայում գործատուն այլևս իրավունք չի ունենա աշխատանքից ազատել աշխատողին զուտ նրա համար, որ լրացել է աշխատողի կենսաթոշակային տարիքը։ Նույն տրամաբանությամբ՝ նախագծի ընդունման պարագայում թոշակառուի հետ աշխատանքային պայմանագիրը չի կնքվի որոշակի ժամկետով միայն նրա համար, որ վերջինս կենսաթոշակային տարիքի է։ Աշխատանքային պայմանագիրը կկնքվի որոշակի ժամկետով թե անորոշ՝ կախված կլինի աշխատանքի բնույթից»։

Loading...