13:33   07-02-2023
Image Description
ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ քննարկմանն է ներկայացրել Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին առաջին միջնորդագիրը
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովն այսօր քննարկել է ԱԺ
«Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական
հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի առաջին միջնորդագիրը:

 

Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ
քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:

Նախաքննության արդյունքում ձեռք են բերվել ապացույցներ առ այն,
որ Սեյրան Մուշեղի Օհանյանը, 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի
9-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի
պաշտոնը, իրականացնելով զինված ուժերի անմիջական ղեկավարումը, իրավասու լինելով կազմակերպել
և վերահսկել զինված ուժերի ու Պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող այլ
մարմինների և կազմակերպությունների գործունեությունը, պարտավոր լինելով հսկողություն
իրականացնել ֆինանսական միջոցների ծախսման և նյութատեխնիկական միջոցների և ունեցվածքի
օգտագործման նկատմամբ, ինչպես նաև իրավասու լինելով տալ Հայաստանի Հանրապետության անունից
հանդես գալու լիազորագրեր, այդ հիմքով պետական մարմնում մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական,
վարչատնտեսական գործառույթներ, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից
և խմբային շահերից ելնելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝
անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ (երկու դրվագ):

Սեյրան Օհանյանը, օգտագործելով նաև պաշտոնեական դիրքը, Պաշտպանության
նախարարության հաշվեկշռում հաշվառված և ի պաշտոնե իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի
Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 և 1/4 Գ հասցեներում գտնվող հատուկ
նշանակության հողամասերը և դրանց վրա առկա շինությունները շահադիտական նպատակով դարձրել
է այլ անձինը՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով դրանք (երկու դրվագ):

ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Մուշեղի
Օհանյանի կողմից վերոնշյալ հանցավոր արարքների կատարումը հաստատվել է քրեական վարույթի
նախաքննությամբ ձեռք բերված մի շարք փաստական տվյալներով:















Սեյրան Օհանյանը հիշյալ հողատարածքներն օտարելու վերաբերյալ հրաժարվել
է ցուցմունք տալուց, միևնույն ժամանակ, օգտվելով իր իրավունքից, վաղեմության ժամկետներն
անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որևէ դիրքորոշում
հայտնելուց։

Loading...