14:56   07-02-2023
Image Description
«Մալաթիա» տոնավաճառը հավանաբար կվերսկսի աշխատանքը
Թողնել մեկնաբանություն

«Մալաթիա» տոնավաճառը ամենայն հավանականությամբ կվերսկսի աշխատանքը:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները առավոտյան այցելել են տոնավաճառ, արձանագրել, որ վերացվել են նախկինում արձանագրած խախտումները:

Դրանք հիմնականում վերաբերում էին հակահրդեհային անվտանգությանը: Ըստ ընթացակարգի՝ նրանք ուսումնասիրության արդյունքները կներկայացնեն տեսչական մարմնի ղեկավարին, որից հետո ղեկավարը որոշում կկայացնի՝ վերաբացումը թույլատրե՞լ, թե՞ ոչ: Մյուս՝ ոչ առաջնային վտանգ ներկայացնող խախտումները վերացնելու համար լրացուցիչ ժամկետ է տրվել տնօրինությանը:

Տոնավաճառի գործունեությունը կասեցվել էր փետրվարի 1-ին:

Սամվել Ավետիսյան («Մալաթիա» տոնավաճառի տնօրեն) - Ամսի 1-ին աշխատակիցների հետ գնացինք տեսչական մարմին, վերջնական պայմանավորվեցինք, կոնկրետ հանձնարարականներ մեզ կտան, շտկումներ կանենք ու կաշխատենք: 

Բավականին մեծ աշխատանք հանձնարարեցին, 100 հոգով աշխատել ենք՝ շտկելու նման թերությունները: 2200 քմ առաստաղ ենք փոխել, էլեկտրականությունն ենք ամբողջությամբ փոխել, ջրի խողովակներն ենք նորմային համապատասխան դրել:

Կարեն Կարապետյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային բաժնի հրդեհային և տեխնիկական անվտանգության բաժանմունքի պետ) - Ներկայացրել էինք համապատասխան ցանկ, որով անհրաժեշտ էր վերացնել առաջնային հրդեհասպառնալիք հանդիսացող նորմատիվային խախտումները, որոնք արձանագրել էինք: Կիրականացնենք քննարկում և համապատասխան որոշում կկայացվի՝ թույլատրել աշխատանքը: Նաև կհանձնվի կարգադրագիր՝ սեղմ ժամկետներով, որ մնացյալ այլ հարցերը լուծվեն:  

Loading...