19:26   07-02-2023
Image Description
Քննարկվել են Ազոլոյի և Ջերմուկի միջև համագործակցության հեռանկարները՝ որպես քույր քաղաքների
Թողնել մեկնաբանություն

Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանն այսօր ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Վենետոյի մարզի Ազոլո քաղաքի քաղաքապետ Մաուրո Միլյորինիին, որը նաև Cittaslow International ցանցի նախագահն է, ինչպես նաև նույն կազմակերպության գլխավոր քարտուղար Պիեր Ջորջո Օլիվետիին։

Քննարկվել են համագործակցության հեռանկարները Ազոլոյի և Ջերմուկի միջև՝ որպես քույր քաղաքների, ինչպես նաև հնարավոր համագործակցությունը Cittaslow International-ի շրջանակում։

Loading...