09:55   08-02-2023
Image Description
Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում փակ քննարկմանը պատասխանել է ԶՈՒ վերաբերյալ հարցերին
Թողնել մեկնաբանություն

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովում փակ քննարկման ընթացքում պատասխանել է զինված ուժերի վերաբերյալ պատգամավորներին հետաքրքրող հարցերին:

Բանակում ստեղծված իրավիճակի, խնդիրների և հրատապ անելիքների վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հրավիրած փակ նիստից հետո Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ ընդդիմությանը ծանոթացրել է զինված ուժերում իրականացվող ծրագրերին և, նրա բնորոշմամբ, շատ կարևոր տեղեկություններ ստացել:

Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Ես կարծում եմ, որ այսօրվա քննարկումը՝ ընդդիմության նախաձեռնած, միտված էր իրենց ուսումնասիրությունները, ուսումնասիրությունների քննարկման առարկան պաշտպանության նախարարի հետ իրականություն դարձնել, ինչը տեղի ունեցավ:

Գեղամ Մանուկյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Աննախադեպ էր այս փակ քննարկումը, որովհետև երկու տարվա ԱԺ գործունեության ընթացքում Պաշտպանության նախարարը, թեկուզ փակ նիստում, բայց ներկայացավ ԱԺ և որպես համազեկուցող հանդես եկավ: 

Սուրեն Պապիկյանը հանգամանալից ներկայացրեց խնդիրները և՛ տեխնիկական ապահովման, և՛ սպառազինության հետ կապված, ինչը գնահատելի է։

Loading...