13:45   08-02-2023
Image Description
Արցախի ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
Թողնել մեկնաբանություն

Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ մեկնարկել է անհատ ձեռնարկատերերին և արտոնագրային վճար վճարող ֆիզիկական անձանց միանվագ դրամական աջակցության տրամադրման նպատակով դիմումների ընդունման գործընթացը։

ԱՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ մեկնարկել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման առաջին միջոցառման շրջանակում 2022 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ բացառապես Արցախի Հանրապետությունում մասնավոր հատվածի աջակցության ենթակա ոլորտներում գործունեություն իրականացնող՝ 2023 թվականի փետրվարի 1-ին նախորդող առնվազն 15 օրերին աշխատանքային և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով չաշխատած անհատ ձեռնարկատերերին, այդ թվում՝ արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերին ու ֆիզիկական անձանց միանվագ դրամական աջակցության տրամադրման նպատակով դիմումների ընդունումը:

Միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է՝
✔️անհատ ձեռնարկատերերին (բացառությամբ արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի ու ֆիզիկական անձանց)՝ 136 000 ՀՀ դրամի չափով.
✔️արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերին ու ֆիզիկական անձանց` 68 000 ՀՀ դրամի չափով:
Միանվագ դրամական աջակցություն ստանալու նպատակով հարկ վճարողները http://dimum.tax.nk.am/ պաշտոնական կայքում տեղադրված ձևանմուշով էլեկտրոնային եղանակով ներկայացնում են դիմում:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի փետրվարի 28-ը:
Մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ http://dimum.tax.nk.am/ կայքում:

Loading...