09:38   09-02-2023
Image Description
Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի հետ և ելույթ ունեցել խորհրդարանում
Թողնել մեկնաբանություն

Կիևը բոլոր ուժերը կներդնի հասնելու արևմտյան դաշնակիցներից ժամանակակից կործանիչների մատակարարմանը: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Լոնդոնում բրիտանական խորհրդարանի շենքում, օրենսդիր մարմնի երկու պալատների՝ Համայնքների պալատի և Լորդերի պալատի անդամների առջև։

«Մենք կանենք հնարավոր և անհնարին ամեն բան, որպեսզի աշխարհը մեզ մատակարարի ժամանակակից ինքնաթիռներ՝ մեզ պաշտպանող օդաչուներին ուժ տալու համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը անգլերեն։

Զելենսկին Համայնքների պալատի խոսնակ Լինդսի Հոյլին նվիրել է ուկրաինացի օդաչուի սաղավարտ, որի վրա ստորագրել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի սպաները։ Նա բացատրել է, որ այդ սաղավարտը կրել է ուկրաինական կործանիչի օդաչուներից մեկը։ Զելենսկու ելույթը տևել է մոտ 23 րոպե։

Sky News հեռուստաալիքն էլ հայտնել է, որ չորեքշաբթի Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն ընդունել է իր լոնդոնյան նստավայրում ՝ Բուքինգհեմյան պալատում: Միապետը սեղմել է Ուկրաինայի առաջնորդի ձեռքն ու մի քանի արտահայտություն փոխանակել նրա հետ, որոնք, սակայն, լսելի չեն եղել։

Loading...