18:00   15-02-2023
Հարյուրամյա քաղաքականությունը հարյուր տոննա օգնությամբ չի լուծվի. Դա ասեց նաև Էրդողանը.«Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Թուրքիան Հայաստանի հետ կապող Մարգարա կամուրջը բացվեց միայն թուրքերի համար՝ նրանց անհրաժեշտությունից ելնելով: Այստեղ էլ առանց թուրքական սիմվոլիզմի պատմությունը չավարտվեց: Հայաստանից Թուրքիա ուղարկված օգնությունն անցավ Իգդիրի տարածքով, որտեղ իբրև թե հայերի կողմից ցեղասպանված թուրքերի հիշատակին նվիրված կոթող կա: Թերթերում և մեդիայում հայկական օգնության մասին առանձնապես չխոսվեց, բացի մեկ-երկու պրոիշխանական կայքերի:

Էրդողանն ինքը բառացիորեն կարևորեց միայն Ադրբեջանի ուղարկած օգնությունը, կրկին հիշեցնելով, որ 44-օրյա պատերազմում իրենք սատարել են Ադրբեջանին և հիմա Ադրբեջանն է իրենց օգնում:

Թուրքիայում նախորդ մեծ երկրաշարժի ժամանակ, երբ արյան պակաս կար, նրանք հրաժարվեցին անգամ Հունաստանից ուղարկված արյունից: 

Թուրքիայի գլխավոր  կապալառուներից մեկի, հարյուրամյա  քաղաքականության և Հայաստանի հումանիտար օգնության արդյունքների և հետևանքների մասին է խոսել թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:

Loading...