18:00   22-02-2023
Թուրքին «հայկական թոշակ» էլ նշանակես, մեկ է, չի փոխվի նրանց քաղաքականությունը.«Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Հաղորդումը տեսագրվել է՝ 20.02.23

Թուրքիայի ամբողջ ճանապարհները ոսկով պատելու կամ անգամ թուրքերին հայկական թոշակ նշանակելու պարագայում 100 ամյա քաղաքականությունը փոխել չես կարող: Այդ ամենի վկան Չավուշօղլուի և Արարատ Միրզոյանի ասուլիսին  «ներկա» Աթաթուրքն էր, ում ահռելի մեծությամբ նկարը կախված էր պաշտոնյաների հանդիպմանը:

Չավուշօղլուն ստորաբար ստեց, երբ ասաց, որ 88-ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ էլ իրենք մեզ են օգնել: Ո՛չ, թուրքական բեռնատարներով, կարմիր մահիկի միջոցով Հայաստան ուղարկված օգնությունը հայ համայնքի միջոցներով էր: Ամբողջ ծախսը հոգացել էր Թուրքիայում հայ համայնքը, որը փորձեց երկրորդ անգամ օգնություն ուղարկել, ինչը սակայն Թուրքիան արդեն մերժեց:

Ամբողջ Հայաստանը Թուրքիայի համար միջանցք ենք դարձնում, իսկ սահմանը բացվելու է միայն երրորդ երկրների համար.նկատում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:

Հաղորդումը տեսագրվել է՝ 20.02.23

Loading...