18:00   01-03-2023
Թուրքիայում ընտրությունները կարող են մեկ տարով հետաձգվել. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայում մի խումբ իրավաբաններ դատի են տվել կառավարության անդամներին և Էրդողանին երկրաշարժի հետևանքների համար:  Այս գործընթացը, սակայն, ավելի շատ մոծակի խայթոց է հիշեցնելու:  Հիշենք, որ քանդված շենքերը միայն Էրդողանի օրոք չեն կառուցվել. այսպիսով նա էլ  կարող է հայտարարել, որ ինքը պատասխանատուն է, բայց ոչ մեղավորը: 

Էրդողանը հիմա ավելի շատ մտահոգված է սեփական վերընտրությամբ, քան մարդկանց կորցրած տներով: Չնայած՝ դրանք փոխկապակցված են: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Թուրքիայում 1.5 միլիոն մարդ տուժել է: Պետական շենքերում եղած թվային և փաստաթղթային արխիվները երկրաշարժի պատճառով ոչնչացան: Ինչի՞ հիման վրա են կազմվելու ցուցակները: 

Թուրքիայում  երկրաշարժի արհեստածին լինելու մասին խոսակցությունների ժամանակ սլաքներն ուղղվում են ԱՄՆ. ասում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:

Loading...